Այս իշխանության համար այլընտրանքը հայաստանը ձուլելն է թուրքերի հետ, իրենց յլընտրանքը մեր ազգային արժեքներն ուրանալն է: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 66-ամյակի օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախկին  փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը:

«Նրանք մեր առաքելական եկեղեցու դեմ են պայքարում: Նիկոլ Փաշինյանը աղանդավոր է, «կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչ է: Նրանց քաղաքականությունն է՝ խառնել հայերին թուրքերի հետ, մենք թուրք դառնանք ու վերջանա պատմությունը: Դա չի լինելու: Նիկոլ Փաշինյանը երկար չի պաշտոնավարելու, իշխանազրկումից հետո նա պետք է ենթարկվի ՀՀ օրենքով սահմանված կարգով դատական պատասխանատվության՝ Արցախը թշնամուն նվիրաբերելու, մեր ժողովրդին հանպատրաստից պատերազմի տանելու, 5 հազարից ավելի զինվորների, սպաների ու ազատամատիկների զոհաբերելու, Արցախը թշնամուն թողնելու եւ մեր հայրենիքից ռազմավարական դիրքեր ու բարձունքներ թուրքերին հանձնելու համար»,-ասաց նա: