Ես կասկած չունեմ, ես գիտեմ, որ Ռուբեն Վարդանյանը պատկերացնում էր ինչ տեղի կունենա, ուղղակի հիմարները, որոնք չեն հասկանում, թե ինչի Ռուբեն Վարդանյանը գնաց Արցախ, նրանք չեն ճանաչում, չգիտեն, որ մեծագույն հայրենասեր է և դա է դրդել իրեն: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց արդեն 7-րդ օրը հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով նրան, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից իրական և երկարատև խաղաղության կոչ է արել, նշելով, որ ինքը զոհ չէ, գիտակցում էր, թե ինչի է գնում, երբ մեկնեց Արցախ։

«Նրանք, ովքեր երբեք նման բան չէին անի, պատկերացում անգամ չունեն ում մասին և ինչ են խոսում, թե այդքան փողեր ուներ, ինչի գնաց: Որովհետև դուք փոքր եք, ճղճիմ եք, չհամեմատվեք Ռուբեն Վարդանյանի հետ ու չհամարձակվեք դատողություններ անել, որոնցից գաղափար չունեք:

Մեկն էլ ես եմ, որ գնացել եմ, որովհետև սիրտս ցավում է, ապրելը դժվար է այդ ամենը տեսնելու: Եթե այդ մարդիկ նման հարցեր են բարձրացնում, դուք ուղղակի համարեք, որ իրենք խոսում են իրենց մասին: Միշտ այդպես է, յուրաքանչյուր ոք համեմատում է իր հետ, որ ինքը երբեք չէր անի, եթե ինքը լիներ, ունենար նման միջոցներ, նա ուղղակի վայելքների մեջ կլիներ ու թքած կունենար հայ ազգի վրա։ Իսկ Ռուբեն Վարդանյանը այդպիսին չէ և չհամեմատվեք ու կասկածի տակ չդնեք նրա Արցախ մեկնելու մաքրությունը և իսկականությունը»,- հայտարարեց Թանդիլյանը:

Անդրադառնալով Միջազգային հարցերով Հայաստանյան ներկայացուցիչը Եղիշե Կիրակոսյանի հրաժարականին եւ խոսակցություններին, որ պատճառն այն է, որ ըստ խոսակցությունների, Հայաստանը պատրաստվում է հետ քաշել Ադրբեջանի դեմ իր այցերը միջազգային ատյաններից, Թանդիլյանն ասաց. «Նա, կարծեմ պարզաբանում է տվել, թե հիմա որքանով է դա իրական պատճառը, Եղիշեի գործն է բայց այն որ Հայաստանը նման մտադրություն հրապարակային հայտնել է դա փաստ է: Իրեն հարգող յուրաքանչյուր իրավաբան, ով այդ գործով զբաղվում էր, իսկապես պիտի նման քայլերի դիմեր մի բան էլ ավելին, որովհետև դա ամոթ է:

Եթե մեր հայցերը ամբողջովին բովանդակային հիմնավոր փաստերով հայցեր են Ադրբեջանը ֆիքտիվ  հայցեր են, որոնք որ հայելային ձևով նրանք նման գործողություններ պարբերաբար անում են: Նաև արցախահայության մասով են ստեղծել մի հատ ինչ-որ ադրբեջանցիների խմբակ, որոնք նույնպես պիտի վերադառնան, այսինքն նրանք հայելային գործողություն են անում, որ այդ գործիքով հետագայում ճնշեն, ստիպեն, որ իրական գործընթացները Հայաստանը դադարեցնի։

Ինչը և տեղի է ունեցել նաև այդ հայցերի միջոցով, հետևաբար ամոթ է, եթե Հայաստանը հրաժարվի այդ հայցերից՝ հրաժարվելով ևս մեկ գործիքից, որը ճնշման գործիք է Ադրբեջանի վրա, ինչպես հրաժարվելը բազմաթիվ այլ գործիքներից ու դիմացը ստացել է ոչինչ»: