Երևանի Դավիթաշեն թաղամասում՝ Տիգրան Պետրոսյան 1/7 հասցեում այսուհետև ֆրանսիական «Քարֆուր» սուպերմարկետ կգործի՝ ցանցի 12-րդ մասնաճյուղը Երևանում:  Այն նաև երկրորդ նոր մասնաճյուղն է՝ բացված վերջին երեք ամսվա ընթացքում: 

Քարֆուրը Հայաստանում ոչ միայն ընդլայնում է իր ցանցը, այլեւ հարստացնում առաջարկվող   տեսականին:

«Ավելացրել ենք ավելի քան 2500 հայկական տեղական ապրանքատեսակներ, ինչպես նաև «Քարֆուր» բրենդի տեսականին՝ հասցնելով ավելի քան 2000–ի»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Քարֆուր Հայաստան»-ի տնօրեն Ալեքսանդր Չիրկունովը: 

«Քարֆուր Հայաստան»-ը վերջերս գործարկել է նաեւ իր օնլայն պատվերների հարթակը՝ carrefour.am-ը: 

Քարֆուրում այս տարվա ընթացքում պատրաստվում են եւս 2 մասնաճյուղ բացել մայրաքաղաքում, երկուսն էլ մարզերում՝ Գյումրիում ու Աբովյանում։