Հայաստանում այսուհետեւ իշխանափոխություն կարող են անել ՌԴ-ն ու Իրանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Այսօրվա իշխանությունը զրկվել է ԱՄՆ աջակցությունից, սառեցված է, մենք այս պահի դրությամբ տեսնում ենք, որ ԱՄՆ աջակցություն բանակցային գործընթացին չկա այլեւս: ԵՄ-ն զբաղված է ԱՄն, Ուկրաինայի հարցերով եւ ուշադրություն չի դարձնում: 2 նախկին նախագահների թիմերը տեսնում են, որ Փաշինյանը վերածվել է «աշխարհաքաղաքական Գիքոր»-ի, իսկ դա նշանակում է, որ դու եթե  անեւ ունենում ես դրսի աջակցությունը կարողանում ես իրավիճակ փոխել, այսինքն՝ իշխող քաղաքական ուժի քաղաքական «պանիխիդա»-ն պատվիրես: 2 քաղաքական թիմերի մրցապայքարը հենց դրա համար է, թե ով է «պանիխիդա»- ն իրականացնելու: ՔՊ-ի շատ գործիչներ, դա ուղղակի չեն կարողանում հասկանալ, որ էդ երկուսը հիմնականում ակտիվացել են դրա նպատակով, ով է լինելու գերիշխողը այդ իշխանափոխության ընթացքում, իսկ սա կարող է լինել, եթե դու ունես ՌԴ-ի եւ Իրանի աջակցությունը: Այս պահի դրությամբ մենք կարող ենք ասել, որ երրորդ նախագահի թիմը չունի ՌԴ աջակցությունը, որովհետեւ մենք չենք տեսել, որ 18 թվականից հետո 3-րդ նախագահը որեւիցե առիթով Ռուսաստան գնա»,- ասաց նա:

Նա նշեց, որ աշխարհաքաղաքական իրավիճակն է երկու նախկին նախագահների ուժերի միջեւ ստեղծել այս վիճակը:

Մանրամասները՝ տեսանյութում: