Այդ մեծ, ծանր ֆուռերը այնքան են անցել իմ տան մոտով, որ իմ կոյուղին ճանապարհի մեջ փլվել է: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արին բերդ փողոցի բնակիչներից մեկը: Նշենք, որ բնակիչները փակել են ճանապարհը՝ դրանով իրենց բողոքը հայտնելով փողոցի անմխիթար վիճակի դեմ: Խոսքը, ըստ նրանց, Արին Բերդի 6 հասցեից մինչև Արին բերդի 62 հասցեն է, Տեցի կռուգից սկսված:

«Քաղաքապետարան 10 անգամ զանգել եմ, ասում են՝ բա պլանի տակ է, հեսա գալու ենք սարքենք։ Վերջին անգամ մի շաբաթ առաջ եմ զանգել, վաբշե չունեմ հույս, որ կգան այստեղ մի բան կանեն։ Միշտ խաբում են։ Ես երկու տարի է՝ զանգում եմ, ասում եմ՝ եկեք սարքեք, այստեղ ֆուրեր են գնում»,-ասաց նա:

Բանկիչներից մեկն էլ հավելեց. «Մենք հիմա փաստի առաջ ենք կանգնած: 2013 թվականից մարդիկ անընդհատ դիմում են ու այդ հարցը լուծում չի ստանում։ Ճանապարհը տեսնում եք՝ ինձ վիճակում է: Մեր բողոքի ակցիան հենց սրան է վերաբերվում, որ այս ճանապարհը վերանորոգվի: Ես ինչքանով հասկացա՝ տարբեր ատյաներին դիմելու որևէ արդյունավետություն այս մարդիկ չեն տեսել: Ես կեսից եմ միացել իրենց, բայց ամեն դեպքում ճանապարհը միանշանակ վերանորոգման ենթակա է: Գալիս են, որակում են, որ հիմնովին պետք է վերանորոգվի ու թողնում գնում են»:

Բնակիչները նշում են, որ թեեւ ասում են, որ վերանորոգելու ենք, բայց կոնկրետ որոշակի ժամկետներ չեն նշել. «Մեր ակցիայի նպատակն է, որ եթե այս փողոցի նորոգումը ընդգրկված է 2025-ի բյուջեի մեջ, մեզ կոնկրետ ժամանակով ասեն՝ երբ է սկսվելու, երբ է ավարտվելու, ինչ կառուցվածք ունենալու է շինարարությունը եւ ինչ ընթացակարգ է ունենալու»: