Գյումրիում այս իշխանությունները փորձում են այն տարբերակով գնալ, որ իրենք իրականացրեցին Երևանում՝ չունենալով բացարձակապես մեծամասնության աջակցությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով նրան, որ օրերս Նիկոլ Փաշինյանը Գյումրիի ընտրությունների համատեքստում խոսելովվ նախկին իշխանությունների մսին, հայտարարել է, որ ոմանք առնետներ նման նկուղներից դուրս են եկել, փողոցներով քայլում են, քաղաքական արշավ են իրականացնում հանուն թալանի, հանուն կոռուպցիայի, հանուն գողացածը ժողովրդին վերադարձնելու, Սեյրան Օհանյանն ասաց. ««Պատկերացնու՞մ եք հանրապետության ղեկին նստած անձնավորությունը քաղաքական գործընթացները անվանում է նկուղներից առնետների նման դուրս գալ։ Մեր ընտրական օրենսդրության պահանջներից մեկը քաղաքական գործընթացներն են, և այդ քաղաքական գործընթացների ընթացքում յուրաքանչյուր քաղաքական ուժ ձգտում է իշխանության, ձգտում է իր ծրագրերը ներկայացնել ժողովրդին, և դրանով հասնել հաջողություններին, ինչ-որ փոփոխություններ կատարել իրենց առաջնորդներով, իրենց ծրագրային գործունեության: Այս ամենը երկրի ղեկավարը անվանում է նկուղների ծառունետների նման դուրս գալ։ Այս գնահատականից հետո ինչպե՞ս վերաբերվել Նիկոլ Փաշինյանին, որը ինքը պատերազմական գործողությունների ժամանակ նկուղներում է եղել, ինքն է տարբեր տեղերում առունետների նման թաքնվել, սկսած 2008 թվականի գործընթացներից։
Ինչ վերաբերում է, « յաշիկ առ յաշիկ» հետ վերադարձին, ինքը պիտի պատասխան տա նաև Արցախի կործանման համար: Ինքը պետք է քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, չգիտեմ, մարզկենտրոն առ մարզկենտրոն, մարզադաշտ առ մարզադաշտ, հուշարձան առ հուշարձան պատասխանատվություն կրի այդ ամենի համար:
Արդարադատությունը և դատական ամբողջ համակարգը գտնվում է այսօրվա իշխանության ազդեցության ներքո, այդ ուղղությամբ թող աշխատի:
Երկիրը այս վիճակի հասցրած, կործանած անձնավորությունը փոխանակ ինքը պատասխան տա, փորձում է սլաքները փոխել նախկինների վրա»:











