Երբ էլ իմ հարցով միջնորդություն ներկայացվել Ազգային ժողով, այդ հարցը հնչելու էր, թե ինչու հիմա. կարելի է մի քիչ դա կապել Գյումրու արտահերթ ընտրությունների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ խմբակցությունից հեռացած Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ Գլխավոր դատախազը դիմել է ԱԺ-ին ԱԺ Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնոդրությամբ:

«Բայց դե այս հարցը պետք է մտներ ԱԺ, հնարավոր չէ չմտներ վարչապետի քաղաքական հայտարարությունից հետո: Իշխանությունը դա չէր կարող մառանալ, , այն դեպքում, որ ես հետևողական պայքար եմ մղում և շարունակելու եմ այդ պայքարը մղել, որՆիկոլ Փաշինյանը արտահերթ կամ հերթական ընտրությունների արդյունքում չդառնա ՀՀ վարչապետ։

Իմ կեցվածքի մեջ ոչինչ չէր փոխվել, հետևաբար այն կողմի պայքարն էլ պետք է ինչ-որ տրամաբանական ելք ունենար: Հիմա չգիտեմ՝ ինչ պիտի անեն, որ ինձ ճնշեն, ասենք՝ կալանավորեն: Ես այն տարիքում չեմ էլի, որ ճնշվեմ»,-ասաց նա:

Աղազրյանն անդրադարձավ նաեւ այն գործին, որով դատախազը միջնորդությամբ դիմել է ԱԺ-ին: Ըստ այդ գործի, Գոհար Սարգսյանը ցուցմունք է տվել, որ իր ընկերուհու երղբայր  Արամը ցանկացել է շենք կառուցել, այդ հարցով դիմել է Հովիկ Աղազարյանին, իսկ վերջինս «նրան խաբել է, վերցրել 23,000 դոլար գումար շենքի կառուցման շինթույլտվություն տալու հարց լուծելու համար, սակայն այդ գործընթացը ձգձգվել է, իսկ այն անձինք, որոնք այդ գումարը տվել են Արամին, պահանջել են վերադարձնել»: Աղազարյանը չի հերքել, որ գումարը վերցրել է, սակայն հայտնել է, որ գումար չունի, որպեսզի վերադարձնի։

Հովիկ Աղազրյանը նախ հստակեցրեց, որ ինքը չի հերքել, որ 8 հազար դոլար պարտք է Արամին, ոչ թե 23000 դոլար գումար է վերցրել:

Պատգամավորը պատմեց, որ Գոհարը 1,5 տարի առաջ հայտարարել էր, թե ինքն է ինձ տվել այդ 23 հազար դոլարը յդ նույն նպատակով. «Ես դիմեցի ԱԱԾ-ին, պատմեցի ամեն ինչը, որովհետև վստահ էի, որ այդ Գոհարը Արամի հետ կապված է: Արամը մոտ 50 տարեկան մարդ է, նոր է ամուսնացել, ես քավորն եմ եղել իրենց պսակադրության:

Արամը նախկինում դատված է եղել խարդախության հոդվածով և վարչապետի հետ նույն խցում է եղել: Ես վարչապետի հետ խոսեցի, ասեցի՝ շփվե՞մ հետը, ասաց՝ շփվեք, բայց զգույշ եղեք:

Հիմա այդ Գոհարի հետ կապված, երբ ԱԱԾ-ն ուսումնասիրեց այն ժամանակ Արամի ով լինելը, ինձ ասացին, որ ինքը բազմաթիվ մարդկանց հետ պրոբլեմներ ունի ֆինանսական և հետևաբար, որպեսզի ամեն ինչ լինի օրինականության շրջանակներում, դուք դիմեք ոստիկանություն: Ես դիմեցի ոստիկանություն, ոստիկանությունը երևի թղթերն ուղարկեց քննչական կոմիտե, քննչական կոմիտեն ուսումնասիրեց և վարույթ չհարուցեց։

Հիմա այդ նույն գործը վերցված է, մի պուճուրիկ փոխված, կցված մանր եղջերավորների գործին»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: