ՔՊ-ն նիստ է անցկացնում, քիչ անց կժամանի նաեւ ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը: Այս պահին ՔՊ-ականները քիչ-քիչ ժամանում են ՔՊ գրասենյակ:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Երեւանն ընդունել է Բաքվի պահանջները եւ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, ՀՀ-ն պատրաստ է քննարկել ստորագրման ժամկետները և տեղը: Հայկական կողմը նաեւ Բաքվին մեղադրեց միակողմանի հայտարարություն տարածելու մեջ՝ նշելով, որ առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։