Առաջիկայում Ադրբեջանի ԱԳ նախարարի կամ նախագահի հետ հանդիպման  մասին պայմանավորվածություն չկա: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Բայց ես հրապարակային կարող եմ ասել, որ միշտ էլ պատրաստ ենք հանդիպել, շարունակել քննարկումները»,-ասաց նա: