Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հայտարարությունները խաղաղության պայմանագրի հարցում չհաջողելու մասին պնդում անելու համար բավարար չէ և հիմքեր չկան։ Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ի ճեպազրույցների սրահում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե սահմանին կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվության տարածումն արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու համար է:

«Իմ մասնավոր կարծիքն է, որ դա արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունն արդարացնելու համար, երբ ասում էր, որ հայկական կողմի նկատմամբ 0-ին մոտ վստահություն կա: Դա ինքնին իմ համար զարմանալի է, որովհետև մեր, այսպես ասած, աշխատանքը և գործելաոճը նույն այդ պայմանագրի համաձայնեցված լինելու հրապարակումը խոսում է հակառակի մասին: Էլ չեմ ասում, որ ներսում մեր ընդդիմադիր գործընկերները և մեր ընդդիմախոսները մեզ հակառակի մեջ են մեղադրում, ասում են՝ դուք ընդհանրապես Ադրբեջանի նախագահն ինչ ասում է, դուք դա եք անում: Հիմա ստացվում է, որ մեր ընդդիմությանը հերքում է Ադրբեջանի նախագահը՝ մեզ նման մեղադրանք անելով:

Նա նաև նշեց, թե ՊՆ-ից բացի նաև եվրադիտորդերն են հայտարարել, որ հայկական կողմից կրակոցներ չեն եղել։