Ես այդ տիկնոջը հիշում եմ, իմ անվտանգության ընկերն ասաց՝ այս հայ կինը նկարում է, ասեցի՝ նկարում է, թող նկարի, եթե ինքը իրեն թույլ է տալիս նկարում է: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած լուսանկարին, որտեղ ինքը, ըստ հրապարակումների, Մոնակոյի կազինոյի մուտքի մոտ է:
«Այդ երկրում մարդկանց անձնական կյանքը նկարելու հետ կապված անգամ ինչ-որ հոդված գոյություն ունի: Նախ, այն, ինչ ինքը նկարել է, կազինոյի հետ կապ չունի, կազինոն ձախ կողմն է, սա աջ կողմն է, տարբեր սրահներ կան, ռեստորան կա, խանութներ կան, ամեն ինչ կա:
Ես որ ուզենամ կազինո գնամ, ոչ ձեզ եմ նայելու, ոչ էլ այդ նկարողին, իմ գումարն է, ինչ ուզենամ կարող եմ անեմ: Եթե ուզում են համեմատություն անեն, ես միշտ ասել եմ կազինո գնացող խաղացողը պետք է պետական փողը չտանի խաղա, իսկ մասնավոր մարդը ինչ ուզում է թող անի»,-ասաց նա:











