Քննչական կոմիտեն մեկնաբանում է, որ քրեական վարույթ չի նախաձեռնել արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգելու դեպքի հետ կապված, քանի որ բացակայում է հանցագործության մասին հաղորդում: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը, որը բարձրաձանել էր արցախցի երիտասարդին ոստիկանությունում ծեծի ենթարկելու մասին:

«Արված հրապարակումները քննիչի համար կարող է  վարույթ նախաձեռնելու առիթ հանդիսանալ, բացի այդ ես ներկայացրել էի հաղորդում հանցագործության մասին անձամ ի անունից, բայց չգիտես ինչու դրաերեկվա դրությամբ նախաձեռնված քրեական վարույթ կամ հրապարակային հասանելիություն դրա վերաբերյալ չունեինք: Այսօր արդեն իրազեկվեցի, որ նախաձեռնվել է քրեական վարույթ Տիգրան Ուլուբաբյանի՝ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգման ենթարկվելու դեպքի վերաբերյալ, բայց ինչպես եւ երեկ հայտարարում էի, շատ պասիվ եւ անլուրջ նախաքննություն է վարվում, այսինքն որւեէ գործողություն չի կատարվում հանցագործներին  բացահայտելու համար»,- ասաց նա:

Փաստաբանը նշում է, որ մինչ այս պահը որեւէ ոստիկան չի հարցաքննվել, առավել եւս չի ձերբակալվել, եւ իրենք այլընտրանք չունենալով անցնում են պայքարի այլ մեթոդների, նաեւ տուժող Տիգրան Ուլուբաբյանի խնդրանքով:

«Քննչական կոմիտեն մինչեւ վաղը պետք է տվյալներ ունենա, թե ովքեր են Տիգրան Ուլուբաբյանին ենթարկել բռնության եւ պետք է նրանց պաշտոնավարումը կասեցնել եւ ձերբակալել, որպեսզի չխոչընդոտեն ապացուցման գործընթացին, հակառակ պարագայում, մենք հավաքվելու ենք ՔԿ-ի դիմաց եւ մեր դժգոհությունն ենք արտահայտելու: Վաղը հավաքվելու ենք Մամիկոնյանց 46/5 շենքի մոտ՝ պահանջելու արդար նախաքննություն»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ Արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անցանձ կողմից խոշտանգման հոդվածով: