Ես կոնկրետ ծրագիր ունեմ, որը կհրապարակեմ Գյումրիի ընտրություններից հետո, եթե ՔՊ կուսակցությունը, պարոն վարչապետի գլխավորությամբ որոշի գնալ արտահերթ ընտրությունների, եթե չգնացին՝ կհրապարակեմ մի երեք ամիս հետո: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը:
Հարցին՝ փոխե՞լ է իր կարծիքը Բագրատ Սրբազանի եւ նրա առաջնորդած շարժման մասին, նա պատասխանեց. «Ոչ, չեմ փոխել, դեմ եմ: Իմ կարծիքը ոչ Բագրատ Սրբազդանի նկատմամբ եմ փոխել, ոնց եղել է բացասական, այնպես էլ բացասական կա, իմ կարծիքը չեմ փոխել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ոնց որ եղել է, այդպես էլ կա»:
Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանն իրեն մանդատից զրկելու հարցում հետ քայլ չի անում, Հովիկ Աղազարյանն արձագանքեց. «Թող չանի, մենք էլ կկռվենք»:
Նա հավելեց, որ ինքը չսանձահարվող տեսակ է և վարչապետը իր համար, ցավոք սրտի, այդ մասին չգիտեր: Աղազարյանի համոզմամբ, իր ստեղծած քաղաքական ուժը լուրջ վտանգ է ներկայացնում իշխանությանը:











