Այն դեպքերում, երբ ID քարտերի թողարկման պատճառով կուշանա հայտարարագիր լրացնելը, պետությունը հնարավորություն կտա քաղաքացուն ուշ լրացնել: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը:

Դիտարկմանը, որ ՊԵԿ-ը 16 հազար դրամ գումար է վերցնում քաղաքացու համար դասընթաց անցկացնելու համար, որպեսզի նա կարողանա լրացնել հայտարարագիրը, ՊԵԿ նախագահը զարմացավ եւ ասաց, որ կճշտի, թե այդ ինչ հայտարարություն է զետեղված ՊԵԿ կայքում: Նա նաեւ հերքեց, որ ՊԵԿ-ում 7-անիշ պաևրգեւավճարներ են ստանում:

Հիշեցնենք, որ հայտարարագիր լրացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է: