«Սա հերթական քայլն է արցախահայության դեմ։ Նրանք շատ լավ հասկանում ենք, որ հանրությունն արդեն միավորված դուրս է եկել իրենց իշխանության դեմ պայքարի, և այդ պայքարի մեջ շատ մեծ ուժ է արցախահայությունը»։ Այս մասին Քննչական կոմիտեի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Նշենք, որ այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Քննչական կոմիտեի մոտ. նրանք պահանջում են պատժել օրեր առաջ Վանաձորում արցախցի երիտասարդի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին։

«Ես համոզված եմ, որ իշխանությունը կատարում է թուրք–ադրբեջանական տանդեմի հրամանները՝ ամեն ինչ անել, որ արցախահայությունը Հայաստանից էլ գնա։ Նրանց նպատակը արցախահայությանը հեռացնելն է, որովհետև ի վերջո պետք է գա այն պահը, որ նոր ազգային իշխանությունը բարձրաձայնի արցախահայերի հետվերադարձի իրավունքի պահանջը, պետք է արցախահայությունը ազգային իշխանության հետ պայքարի Բաքվում ապօրինի պահվող գերիների վերադարձի համար»,–ասաց պատգամավորը։