Կովկասի ինստիտուտը կազմակերպել է «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» խորագիրը միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են հայ, վրացի, ադրբեջանցի փորձագետներ։ Համաժողովի նպատակն է վերլուծել ուկրաինական պատերազմի, Մերձավոր Արևելքի ճգնաժամի և այլ տարածաշրջանային և գլոբալ փոփոխությունների ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների քաղաքականության, անվտանգության, տնտեսության հասարակության ու տարածաշրջանում միջազգային դերակատարների ներգրավվածության վրա։

Գիտաժողովը կանդրադառնա ինչպես հարավկովկասյան երկրներին առնչվող մարտահրավերներին և սպառնալիքներին, այնպես էլ հնարավոր լուծումներին, համագործակցության հնարավորություններին և խաղաղության հեռանկարներին։ Համաժողովն անցկացվում է «Ներգրավելով հայաստանյան հասարակությունը և կառավարությունը անվտանգ տարածաշրջանի համար օրակարգի ձևավորման մեջ» ծրագիրն իրականացվում է Կովկասի ինստիտուտի կողմից՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Սիվիլիթաս հիմնադրամի հետ համատեղ:

Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից: Գիտաժողովի ընթացքում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին, և հնարավոր է ոչ միշտ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական քաղաքականության կամ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների պաշտոնական դիրքորոշման հետ: