Ես ուսումնասիրում եմ ռուսական քաղաքականությունը շատ մոտիկից արդեն երկար տարիներ և վերջին երեք տարվա ընթացքում իմ քննադատողական մտածողությունը ձեռք է բերել նոր եզր. ինձ համար այլևս անհնարին է ներկայացնել հավասարակշռված օբյեկտիվ վերլուծությունը, որովհետև իմ կարծիքով ագրեսիայի հանցագործությունը հանցագործություն է և հնարավոր չէ այն արդարացնել կամ բացատրել: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, Երևանում «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի ժամանակ իր խոսքում նշեց Օսլոյի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (PRIO) հետազոտող պրոֆեսոր Պավել Բաևը:

«Ինձ մոտ կա այն տպավորությունը, որ ես ինքս պատերազմ եմ վարում իմ շատ փոքր խրամատից: Ինձ թվում է՝ ես գիտեմ, թե ովքեր են դաշնակիցները և ովքեր են թշնամիները, իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ես  մասնագիտորեն օբյեկտիվ չեմ: Ես դա չեմ փորձում թաքցնել և չեմ փորձում ժխտել դա»,-ասաց նա:

Անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանին, Բաևն ասաց. «Կովկասը ցույց է տալիս մեզ, թե իրականում աշխարհագրությունը ինչքան կարող է փոխվել, ինչքան արագ է փոխվում ուժերի հավասարակշռությունը, թե ինչքան արագ կարող են փոխվել աշխարհաքաղաքական միգրացիայի հոսքերը և առևտրի հիմնական ուղիները:

Կովկասի համար վերջին 10 տարվա ընթացքում աշխարհաքաղաքական պրոֆիլը նվազում է: Ես կարծում եմ, որ հիմնական գործոնը, որ նպաստում է Կովկասի աշխարհաքաղաքական պրոֆիլի նվազմանը, դա ավելի ցածր մասնակցությունն է հիմնական խոշոր դերակատարների կողմից:

Մենք տեսնում ենք, որ բոլոր արտաքին գործակալները, միգուցե բացառությամբ Թուրքիայի, ավելի ու ավելի քիչ  հետաքրքրություն են ցուցաբերում Կովկասի նկատմամբ, ավելի քիչ են ընկալում այն որպես մարտադաշտ, շեղվում է նրանց ուշադրությունը բազում պատճառներով։ Դա կարելի է անվանել աշխարհատնտեսություն»,- նշեց փորձագետը։

Նրա խոսքով, աշխարհաքաղաքական չափումների շրջանակներում Կովկասի ներկայությունը սկսում է  կորել. «Այս պահին, այս օրերին Կովկասը Վաշինգտոնի մտավոր քարտեզի վրա չի գտնվում։ Ամեն հնարավոր և անհնարին ուղղության մեջ Կովկասը հաշվի չի առնվում»։

Խոսելով ՌԴ-ի վարած քաղաքականության մասին, փորձագետը նկատեց, որ ՌԴ-ի քաղաքականությունը Կովկասում փոփոխվել է վերջին 10-12 տարիների ընթացքում. «Ռուսաստանի կառավարության համար Kենտրոնական Ասիան, նաև պատերազմի պատճառով,  ավելի լուրջ կարևություն է ձեռք բերել»,-ասաց  Պավել Բաեւը։