Ռազմարդյունաբերական համալիրում եռամյա պլանով պետպատվերները կազմել են 171 մլրդ դրամ (մոտ 440 մլն դոլար – խմբ.)։ Այս մասին մարտի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա պարզաբանեց, որ ծախսերը միայն Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չէ, որ իրագործում է, առյուծի բաժինը բաժին է ընկնում ՊՆ-ին։
Ինչ վերաբերում է գիտահետազոտական աշխատանքներին, ապա ճշտված բյուջեի ծախսային մասի կատարման մակարդակը կազմել է 89%, հավելեց Հայրապետյանը։ Նախարարն ասաց, որ ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի մայիս-հունիս ամիսներին։











