Բացարձակ աբսուրդ իրավիճակ է, եթե հայտարարում են, որ ինչ-որ բան համաձայնեցված է, դրան անմիջապես պետք է հետեւի ստորագրումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
«Ես առաջին անգամ եմ տեսնում այսպիսի բան, որ հայտարարվում է, որ տեքստը համաձայնեցված է, որը տեսականորեն նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրար հետ պրոբլեմ չունեն, այսինքն էն, ինչ պրոբլեմ էր, լուծվել է փոխհամաձայնեցված մոտեցումներով եւ տրամաբանական կլիներ, որ մյուս օրը գնային, նստեին եւ ստորագրեին, դա չի կատարվում: Ավելին ասեմ, իրավիճակը ավելի է սրվում այն բանից հետո, երբ որ Ադրբեջանը եւ ՀՀ-ն հայտարարում են, որ կա համաձայնեցված տեքստ եւ այն բանից հետո, երբ ամբողջ աշխարհը ողջունում է դա: Հիմա պետք է հասկանանք՝ ամբողջ աշխարհն է գժվել, Նիկոլ Փաշինյանն է գժվել, չեն հականում՝ ինչ է կատարվում, ստացանք պրոցոկացիաներ, փոխադարձ մեղադրանքներ եւ իրավիճակի ընդհանուր սրում»,-ասաց նա:
Զուրաբյանը նշում է,որ թվում է, թե Փաշինյանը գնացել է աննախադեպ զիջումների եւ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ:
«Էն ժամանակ Ադրբեջանը դրեց բոլոր պահանջները, որոնցից որեւէ մեկից ինքը չի նահանջել, մենք էն ժամանակ չգիտես ինչի չէինք համաձայնվում, չէինք ստորագրում, ինչ-որ անհասկանալի քաղաքականություն էր տարվում, պարզվեց, որ էդ ընթացքում, 5 տարվա բանակցություններից հետո մենք տեսանք երկու պրոցես: Այն, որ մենք գնալով հաաձայնվում էինք Ադրբեջանի պահանջներին, իսկ վերջում ամեն ինչն ենք ընդունել: Միեւնույն ժամանակ մենք կորցնում էինք Արցախը, ստրատեգիակա բարձունքներ, ճանապարհներ: Էս ինչա, սա կարելի է բանակցություն համարե՞լ կամ դիավանագիտական պրոցե՞ս: Ես ձեզ պարզ ասեմ, սա ինչ է, երեւի մեր ժողովուրդը լավ չի հասկանում, թե ինչ դժբախտությունների շարան է բերել այն, որ մեր երկիրը կառավարում է Նիկոլ Փաշինյանի նման որեւէ բանից գաղափար չունեցող մարդը»,-ասաց նա:
Զուրաբյանը նշում է, որ համաձայնեցված տեքստը պետք է հրապարակվի, որը նունպես չի արվում, չգիտես, թե ինչի:











