Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հանդիպում է ընտրողների հետ Գյումրիում՝ չնայած վատ եղանակային պայմաններին:
«Է՜ս ճակատագրական պահին, արցախյան պատերազմում տեսնելով, թե ինչ սկզբունքով առաջնորդվեցին Հայաաստանի ղեկավարները ոնց հանձնեցին Արցախը թուրքերին, եւ էսօր թուրքերի եւ Ադրբեջանի ղեկավարներիկ հրամանները ոնց են ատարում, Սահմանադրություն են ուզում փոխել, Սյունիքի հարցն են առաջ քաշում, կտեսնեք՝ Սեւանի հարցն են բերելու: Ինչքան զիջումների գնանք, էնքան թուրքերի ախորժակը կբացվի: Սա պանթուրքիզմի ծրագիրն է, որ ուզում են իրականացնել »,-ասաց նա:
Նշենք, որ Գյումրրիի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին, միմյանց հետ մրցում են 9 քաղաքական ուժեր:











