Առաձնազրույց ունեցա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երեկոյան միասին կհետեւենք Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը»,- հավելել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան:
Կառավարությունից էլ հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:
Երկու երկրների ղեկավարները ներկա կգտնվեն նաև Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը:











