Ես համարում եմ որ մեր գլխավոր նպատակը պետք է լինի, որ ժողովուրդը տեսնի այն ծրագիրը, որ մենք ենք առաջարկում: Ժողովուրդը տեսնի, որ Գյումրիում այս պահին կա 180 նորոգված փողոց, որից 140-ը նորոգվել է 2018-ից հետո։ Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Այսինքն, մինչև 2018-ը Գյումրիում եղել է ընդամենը 40 նորոգված փողոց»,-ասաց նա:
Հարցին՝ ում է համարում գլխավոր մրցակից, Ալեքսանյանը պատասխանեց. «Մամուլում հրապարակումներ եմ տեսել, որ երկրորդ տեղում ընթանում է Վարդանիկը, բայց չգիտեմ: Դե ակնհայտ է, որ ինքը միայնակ ընդհանրապես ի զորու չի մրցակցել, բայց հենց սրա համար է, որ Սերժն ու Քոչարյանը ևս զապաս թեկնածուներ են առաջադրել՝ Ռուբեն Մխիթարյան, Մարտուն Գրիգորյան, Կարեն Սիմոնյան, որպեսզի հետընտրական պրոցեսում այս երեք թեկնածուները իրենց քվեն տան Վարդան Ղուկասյանին, եթե հանկարծ մենք 50 պլյուս տոկոս չհավաքենք: Սակայն ես վստահ եմ, որ գյումրեցին հարցը չի թողնի, որ դրան հասնի»:











