Կարո՞ղ եք ինձնից հեռու պահեք այդ աղջկան. ես ընդհանրապես դրա երեսն չեմ ուզում տեսնել, դաժե, որ քայլի, հետևից չեմ նայի: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ, այսօր քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մեղադրել է իրեն ապատեղեկատվություն տարածելու մեջ՝ ասելով, թե Հյուսիսային պողոտայում տուն ունի, Գյումրիում տներ ունի:

«Գյումրիում «Պրոգրեսն» է ավարտել, գնացել, հասել է վարչապետի օգնական։ Զարմանալի է, թե դրան ոնց են տարել, ո՞վ է տարել: Գիշեր-ցերեկ պտտվում-պտտվում, գալիս եք, դրա վրա եք կանգնում: Ես անունը տվել եմ՝ ով է ինքը: Այն խոզի ձագին էլ ասել եմ, մյուս ճանճին էլ նա է:  Նրանք ինձ հետո պատասխան կտան, չեմ մոռանալու: Ամեն ինչ իր ժամանակը կբերի, կդնի ձեր ձեռքը:

Հիմա քելեք իրար հետ պտտվենք, ուր մտնեմ, կասեն՝ բալա ջան, ուր գնաս, կանաչ բուսնի, ձեռքս են համբուրում, տեսնում եք՝ ինչ ձևի են ինձ ընդունում: Բայց դրանք որ դուրս գան, այդպես կապրե՞ն: 10 հատ դիմակ պետք է փոխեն, որ իրենց չճանաչեն»,-ասաց նա: