Ես կասեմ, թե ՔՊ-ի հիմնական հաջողությունները որտեղ են զետեղված. բացում եք հատ առ հատ իրենց հայտարարագրերը, այնտեղ են ՔՊ-ի բոլոր հաջողությունները՝ տները, մեքենաները, 0%-անոց վարկերը: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Անդրադառնալով նրան, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդել է, եր իրենց իշխանությունն անվտանգության ոլորտում հաջողության են հասել, նա ասաց, «Իմ իմանալով անվտանգ երկրներում ԱԱԾ-ն հեռախոսահամար չի տալիս գերի ընկնելու դեպքում, անվտանգ երկրները էֆեկտիվ կառավարում են իրականացնում իրենց  ողջ սուվերեն տարածքի նկատմամբ, այլ ոչ թե առնվազն 200 քառակուսի կիլոմետր գտնվում է օկուպացիայի տակ ու իրենք դրա հետ կապված ասում են, որ ոչինչ չեն անելու։

Իմիջայլոց, պարոն Սիմոնյանը այսօր շատ հետաքրքիր բացահայտում արեց, խոստովանեց, որ Հռոմի ստատուտի վավերացումը թելադրված է եղել ոչ Հայաստանի Հանրապետության մեջ գտնվող, այսինքն ոչ քաղաքացիների, ոչ իրենց կուսակցության, այլ ինչ-որ այլ ուժերի կողմից: Փաստացի առաջին անգամ ՔՊ-ն խոստովանեց, որ իրենք այլ ուժերի թելադրանքով օրենքներ են ընդունում: Հլը շատ-շատ այդպիսի բացահայտումներ են լինելու, լավ կլինի պարոն Սիմոնյանը ինքը սկսի բոլոր բացահայտումները անել»,-ասաց նա: