Այսօր շատ կարևոր հայտարարություն եմ անելու. Ես ասել եմ պատճառը, թե ինչն է պատճառը, որ ես եկա նորից և առաջադրեցի իմ թեկնածությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, Գյումրիում քարոզարշավի շրջանակներում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:

«Առաջադրվում եմ՝ տեսնելով այսօրվա վիճակը, Արցախի հանձնումը, այսօրվա թուրքահպատակ Հայաստանի ղեկավարության պահվածքը, տեսնելով, որ հայերի ոխերիմ թշնամի թշնամուն բերում են Հայաստան, և Հայաստանը ուզում են վիլայեթ սարքել, տեսնելով, թե Հայաստանի հողերից ինչքանը վախվորիկ ձևով տվեցին թուրքերին, տեսնելով, որ սրանք չէին ուզում կռվել և ասում էին, թե ռուսը գա այստեղ կռվի, ուզում են, որ ռուսին այստեղից հանել և եվրոպացիներին բերել»,-ասաց նա:

«Մենք չենք մոռանում, որ դպրոցներից հանել են քրիստոնեական հայոց պատմությունը, այսօր խրախուսում են այլասերվածներին, տրանսգենդերներին և ԼԳԲՏ-ի անդամներին: Դաժե խայտառակություն է, որ ես այդ անուններն եմ տալիս այստեղ բոլորիդ մոտ։ Նմանատիպ մարդիկ հայոց երկրում ընդհանրապես տեղ չեն ունեցել ընդուպ իրենց ծնողների կողմից, իրենց հայրերի և մայրերի կողմից, այսօր պետական բարձր կառույցները ղեկավարում են մոտ 70-80% նմանատիպ մարդիկ։

Այո, իրենց շարքերում  80-70%-ը այդպիսի մարդիկ են: Եվ իրենք շատ ուրախ, շատ գեղեցիկ, հպարտորեն ասում են որ այո մենք այդպես պիտի առաջնորդվենք, եկեղեցուն քարկոծում են: Այս ամենի մեջ, երբ մենք տեսնում ենք, թե ովքեր են ղեկավարում երկիրը, մենք իրավունք չունենք ձեռնպահ մնալու»,- հայտարարեց Վարդան Ղուկասյանը: