Եթե Փաշինյանը վերարտադրվի նորից, կդառնա ավտորիտար ղեկավար, ինչը վտանգավոր է մեր պետականության համար, ես համեստ ներդրում պետք է ունենամ, որ պարոն վարչապետը չվերարտադրվի: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Հովիկ Աղազարյանն իրեն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկման ժամանակ:

«Պարոն Փաշինյանը մեր երկիրը ղեկավարել է դժվարագույն ժամանակահատվածում, ընդունել է դժվարագույն որոշումներ, ես իր բոլոր ընդունած որոշումների հետ OK եմ, ես գրեթե OK եմ նաև խաղաղության պայմանագրի նախագծի հետ, ոչ թե թղթի հետ եմ OK, այլ OK եմ այն բանի հետ, որ վարչապետին, ԱԳ նախարարությանը և ՔՊ-ի թիմին իմ նաև համեստ մասնակցությամբ, հաջողվեց աշխարհին ապացուցել, որ մենք խաղաղություն ենք ուզում, և որևէ հիմար չի կարղ մտածել, որ Հայաստանը կարող է պատերազմ հայտարարել ադրբեջանա-թուրքական տանդեմին: Սա է ինձ համար կարևոր:

Վարչապետը երկիրը ղեկավարել է ծանրագույն ժամանակահատվածում, բայց քանի որ մեր քաղաքական թիմն էն նախնական, տարալուծվել է, մի քիչ ուրիշ է դարձել, վարչապետը կորցրել է  վստահությունը շատ շատերի նկատմամբ և հետևաբար, եթե ինքը վերարտադրվի նորից որպես վարչապետ, ապա ինքը կդառնա ավոտրիտար ղեկավար: Ավտորիտար ղեկավար դառնալու դեպքում մեր այսօրվա պայմաններում դա շատ վտանգավոր կլինի մեր պետականության համար, ես իմ համեստ ներդրումը պետք է դնեմ, անեմ ամեն ինչ, որ չվերարտադրվի պարոն վարևչապետը»,- ասաց պատգամավորը: