Հայաստանը պատրաստ է նրան, ինչ առաջարկել է, Հայաստանը առաջարկել է Ադրբեջանին սկսել խորհրդակցություններ խաղաղության պայմանագրի տեքստի ստորագրման ժամկետի և վայրի շուրջ։ Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է Բաքվի նախապայմանների շուրջ քննարկումներ սկսել:

«Ես կարծում եմ, որ գործընթացը հասել է մի կետի, երբ այն շատ մոտ է հանգուցալուծմանը: Համարում եմ հանգուցալուծմանը, համարում եմ հանգուցալուծմանը մոտ, որովհետև մենք մի քանի տարի բանակցել ենք խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ և այդ տեքստը համաձայնեցրել ենք, հիմա մնում է այն ստորագրել»,- ընդգծեց Ռուբինյանը: