«Խաղաղության պայամանգրի նախագծի վերջնական տեքստի հետ կապված վերջին երկու հոդվածներից մեկը վերաբերում էր նրան, որ կողմերը պարտավորվում են հետ կանչել դատական հայցերը միջազգային դատարաններից։ Հնարավո՞ր է, որ ունենանք այսպիսի իրավիճակ. ադրբեջանական կողմը հետ կանչի դատական հայցերը, մենք հետ կանչենք դատական հայցերը, և դրանից հետ Բաքվում ընթացող «դատավարության» արդյունքների հիման ադրբեջանական կողմը նոր հայցեր ներկայացն»։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հարցն ուղղելով Նիկոլ Փաշինայնին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հարցն իրավական բնույթ ունի, և կոչ արեց հարցը գրավոր ուղղել Կառավարությանը։

«Իսկ կարո՞ղ եմ արձագանքել։ Կանոնակարգը չե՞նք պահպանում։ Ես պատասխանից բավարարաված եմ, շատ լավ պատասխան էր, արձագանքե՞մ»–ասաց Աղազարյանը։

«Ո՞ւմ արձագանքեք, ամբիոնի մոտ մարդ չկա։ Գրավոր դիմեք կառավարությանը։ Ես չեմ ուզում ձեզ որևէ ձևով սահմանափակել»,–պատասխանեց Ալեն Սիմոնյանը։

Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի «պատասխանը» երբեք այդքան խոսուն չէր եղել»։ Նա հորդորեց կարդալ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի այն հատվածը, որը խմբակցության նիստերից մեկի ժամանակ ինքը մեջբերել է։