Գյումրիում այս պահին ընթանում է «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի քարոզարշավը։
«Այսօր վաղ առավոտից բոլորդ ականատես եղաք, որ իշխող ուժը, ցայտնոտի մեջ գտնվելով, փորձեց խանգարել մեր աշխատանքները, բայց միայն մի բանում հաջողեց՝ չհասցրի պիջակ հագնել և գլխարկս հանել, մնաց բոլոր աշխատանքները շարունակվում են։ Ինչքան էլ ուզում են շեղել, որ մենք չխոսենք Գյումրու զարգացման մեր ընթացիկ ծրագրերից, փորձում են ամեն ինչ անել, պղտոր ջրում ձուկ որսալ։ Ես խոսելու եմ Գյումրու զարգացման և մեր ապագա հաղթանակի մասին»,–իր ելույթում ասաց Կարեն Սիմոնյանը։
Կարեն Սիմոնյանը նշեց, որ «Մայր Հայաատան» դաշինքի 12 համակիր է բերման ենթարկվել։
Հիշեցնենք, որ այսօր «Մայր Հայաստան» դաշինքը տեղեկացրել էր, որ առավոտյան իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը: Խուզարկվել են նաև «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները:











