Իշխող «ՔՊ» կուսակցության խմբակցության նախկին անդամներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը ևս քվեարկել են Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին։
Դրա մասին մարտի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Մարդը, որը խորհրդարանի ամբիոնից խոսում էր արդարության մասին և հայտարարում, որ իր նկատմամբ քաղաքական հալածանք է իրականացվում, որ Փաշինյանը իրականությունից կտրված է և համապատասխան հանձնարարականներ է տալիս, բողոքում էր «ՔՊ» կուսակցությունից և ի վերջո քվեարկել է Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին։
Սա երկակի ստանդարտների անհասկանալի կիրառում է։ Ես չէի կարող պատկերացնել, որ արդարության մասին հորջորջող մարդը կարող է քվեարկել գլխավոր դատախազին դատարկ մեղադրանքի օգտին։
Տարոն Մարգարյանը մեղադրվում է ուսումնական հաստատություններին հարակից տարածքը ոչ կրթական նպատակներով օտարելու մեջ։ Նմանատիպ բովանդակությամբ կառավարության որոշումների բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել։ Ինչո՞ւ այդ դեպքում Փաշինյանը չի պատժվում: Նա նույն բանն է արել, ինչ Մարգարյանը: Սա երկակի ստանդարտների կիրառում է», -նշել է պատգամավորը։











