Հեռուստաաշտարակը պատկանում էր Գյումրու քաղաքապետարանին, մենք «Գալա»-ին ասել էինք՝ տալիս ենք ձեզ, վարձակալության գումարները մուծեք Գյումրու քաղաքապետարանին, նրանք ասում էին՝ չէ, մենք պիտի վարձակալության գումար չտանք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ։, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, որ իր քաղաքապետ։ եղած ժամանակ Գյումրիում փակվեց «Գալա» հեռուստաընկերությունը:
«Ասում էին՝ եթե հանկարծ դուք մեզանից վարձակալության գումար ուզեք, մենք ձեզ գիշեր-ցերեկ կթիրախավորենք, մենք գումար պիտի չտանք: Մենք էլ ասում էինք՝ պիտի տաք: Հիմա մենք հեռուստաընկերություն փակո՞ղ ենք, թե՞ քաղաքի շահերը պաշտպանող ենք»,-ասաց նա:
Անդրադառնալով Եվրադաշինքի կողմից Գյումրիի քաղաքապետի թեկնածու Լեւոն Բաղդասրյանի հայտրարությանը, թե ճիշտ չէ դրսի օժանդակությամբ ներկայանալ ընտրարշավում, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ցավացրե՞լ եմ քեզ, որ ռուսական մենթալիտետ եմ պաշտպանում: Սորոսից քանի՞ միլիոն դոլար ես ստացել, խելոք մնա, հանգիստ չափիդ մեջ մնա, ես քեզ ճանաչում եմ: Ես դեմքիդ նայում եմ, ես զգում եմ, թե դու որ ազգի պատկանելիություն ունես, Լևոն»:











