Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բացառում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիա ստեղծելու հնարավորությունը։ Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներում հայտնել է կառավարող կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Միանշանակ ոչ։ Մենք շատ մանրամասն ձեւակերպել ենք մեր գնահատականները այդ մարդու հանդեպ»,- ասել է Հովհաննիսյանը։

Պատգամավորը վստահ է, որ Գյումրիում հաղթելու է «Քաղաքացիական պայմանագիրը»։

«Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստվում է հաղթել Գյումրիում գալիք արտահերթ ընտրություններում»,- ընդգծել է խորհրդարանականը։