Քարոզարշավի ողջ ընթացքը շատ լավ էի գնահատում. եթե պետությունը չխառներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ։, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:
Նա ընդգծեց, որ ինչքան էլ իրեն սադրեն, այս փուլում ինքը պատասխան չի տալու, մինչև ընտրությունները վերջանան, իսկ հետո կտեսնեն:
«Ես առաջադրվել եմ ոչ թե քաղաքապետ դառնալու համար, ես արել եմ, որ հայրենիքը փրկեմ, և ամբողջ հայրենասեր ժողովուրդը սպասում է, որ ՔՊ-ն այստեղ պետք է պարտություն կրի: Հիմա դուք ինձ կպնելով, ինձ թիրախավորելով նպաստում եք ՔՊ-ին: Դա շատ պարզ երևում է»,-ասաց նա:
«Պետությունը խառնակչություն է անում, բայց մենք չափի մեջ մնալու ենք, խաղաղություն ենք պահելու:
Բոլոր նրանք, որոնք ՔՊ-ին բերել են և ՔՊ-ի կողքն են մինչև այսօր, ուրեմն դրանք պետք է խայտառակվեն, դրանց շապիկը պիտի պատռվի և ժողովուրդը պիտի գիտենա՝ ովքեր են կանգնած նրանց հետևը»,-ասաց վարդան Ղուկասյանը:











