Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում մեծ հանրահավաք՝ հանուն արցախցիների  իրավունքների պաշտպանության:

Օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման ջանքերը, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:

Հանրահավաքին մասնակցում են հասարակական, քաղաքական գործիչներ, արցախցիներին է  միացել Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ: