Փարաքար խոշորացված համայնքում, որտեղ այսօր ընթանում են արտահերթ ընտրություններ, որստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում: Մեծ թվով ոստիկաններ են ժամանել այստեղ:

Ոստիկանությունից չցանկացան տեսախցիկի առջեւ մեկնաբանություն տալ, նշեցին, որ ուժեղացված ծառայություն է, հասարակական կարգն են ապահովում, բոլոր ընտրական տեղամասերում լինելու են:

Նշենք, որ Փարաքար խոշորացված համայնքում արտահերթ ընտրությունների մասնակցում են 4 ուժեր:

  1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը:
  2. «Միասնություն» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում էՎոլոդյա Գրիգորյանը:
  3. «Ազգային առաջընթաց» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը
  4. «Կայունություն» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը:

Նշենք, որ ընտրական տեղամասերը բացվել են ժամը 8.00-ին, Ընտրությունները կտեւեն մինչեւ ժամը 20.00-ն:

Փարաքար համայնքի 16 տեղամասերում ընտրողների թիվը 20 967 է: