Դա մուղամ չէ, գյումրվա երաժշտութուն է, ես լավ ձայն ունեմ, լավ կարող եմ երգել, պարել, ուրախացնել, արտասանել, դա վատ բա՞ն է, դա շնորհք է: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀԿԿ կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով տարածված տեսանյութին, որտեղ ինքը կլկլոցով երգում է եւ երգելու ընթացքում ապտակում է կլառնետիստին:
«Դա ապտակել չէ, դա մեծ ու պստիկի հարաբերությունը, սիրուն այսպես շոյում ենք, որ ֆալշ մի նվագեք»,-ասաց նա:











