Շիրակի մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում խուսափել է հստակ պատասխանել հարցին, թե ինչ էր անում ընտրատեղամասերից մեկի քվեատուփի մոտ, որտեղ, ինչպես պնդեց լրագրողներից մեկը, անձամբ է տեսել նրան։
Առուշանյանը պնդեց, որ իր վրա «շառ են անում»։
«Ձեզ հետաքրքիր է սենսացիոն բան ստանալ էս ամեն ինչից։ Իմ հետ չեք կարող ստանալ։ Ընտրատեղամասը փակ է եղել, արձանագրությունը կազմած է եղել, վերցրել են արկղերը, որ տանեն, դնեն, ես էդ պահին կողքով անցել եմ, ժողովուրդ ջան։ Հո շառ անելո՞վ չի»,- ասաց մարզպետը։
Լրագրողը, ի պատասխան, պնդել է՝ այն պահին, երբ Առուշանյանն ընտրատեղամասում է եղել, քվեատուփը, որի կողքին նա կանգնած է եղել, բաց է եղել դեռևս։
Մանրամասները՝ տեսանյութում։











