Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երեկ Գյումրիում ալկոհոլի ազդեցության տակ «արկածներից» հետո այսօր եկել է խորհրդարան:

Նա չպատասխանեց լրագրողների հարցերին, իսկ լրագրողները հետաքրքրվում էին, թե արդյոք Գյումրիում ընտրությունների արդյունքներն էին պատճառը, որ ինքը երեկ նման վարք էր դրսեւորում: Նաեւ լրագրողներին հետաքրքրում էր, թե եթե Անդրանիկ Քոչարյանը սուր քննադատության ենթարկվեց լրագրողի նկատմամբ տգեղ վարքի համար, իր դեպքում ի՞նչ զարգացում կարող է լինել:

Նա միայն ասաց. «Ես ուզում եմ հասկանալ ձեր հարցերի կոնտեքստը»:

Նա չմեկնաբանեց նաեւ իր երեկվա հայտարարությունը, թե ինչո՞ւ մանդատս դնեմ, միեւնույն է՝ 2026-ին էլ իշխանություն չենք լինելու: