Մենք միանշանակ ոչինչ չենք թաքցնում։ Այս հավաստիացումը մարտի 31-ին լրագրողների հետ զրույցում արեց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ ի պատասխան սահմանին հնչած կրակոցները մեկնաբանելու խնդրանքին, նա կոչ արեց առաջնորդվել ՀՀ ՊՆ-ի տրամադրած տեղեկություններով։
«Հետևեք պաշտոնական հրապարակումներին»,- հավելեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել է բնակելի շենք։
Նշենք, որ Ադրբեջանը վերջին ժամանակներս անխոնջորեն սրում է իրավիճակը՝ սահմանին խաղաղության պայմանագիր ստորագրելուց հրաժարվելու ֆոնին։











