Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանում իրատեսական պատկերացում կա, որ ճանապարհը դեպի Եվրամիություն երկար է։ Այս մասին ՀՀ նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

Նա նշեց, որ Գերմանիան հարգում է այս ճանապարհով գնալու Հայաստանի որոշումը։

Միաժամանակ, Շտայնմայերը մատնանշեց բազմաթիվ բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը։

Նրա կարծիքով, Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացումը կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը։