Չէ, չեմ կարող փաբ չգնալ, որովհետև դա իմ սոցիալական կյանքի մի մասն է, որից ես նաև հաճույք եմ ստանում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Հարցին ի պատասխան, նա նաև մեկնաբանել է Երևանի քաղաքապետի «փափախով քուրդ» արտահայտությունը և նշել, որ դա կարող է ընկալվել որպես վիրավորանք․
«Մենք պետք է փորձենք մեր ձևակերպումներում ավելի զգույշ լինել»,- ասել է նա։
Լրագրողի հարցին՝ այդ թեմայով կխոսի՞ Ավինյանի հետ, Խանդանյանը պատասխանել է, որ կնայի օրացույցը, հարմար ժամ ու օր կգտնի ու կհանդիպի Ավինյանին։











