«Թմրանյութի ազդեցության տակ միշտ ճշմարտությունն են ասում, չգիտեմ խմած էր, թե ինչ, այսպես ասեմ՝ քիմիական նյութերի ազդեցության տակ»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ Գյումրիում արած հայտարարությանն այն մասին, որ 2026 թվականին իշխանությունը փոխվելու է։
«Ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին, որ չվախեցան գնալ ու քվեարկել՝ հակառակ այն բոլոր ռեպրեսիաների, որոնց մասին կամ լսել ենք, կամ ականատես ենք եղել։ Փարաքար համայնքին ուզում եմ ամբողջ գնահատանքով շնորհավորել, որովհետև շռնդալից հաղթանակ էր դա։ Ինչ հանցագործություն ասես արեցին՝ փորձելով իրենց սովորական ձեռագրով իրենց իշխանությունը հաստատել, բայց ժողովուրդը եկավ վերահաստատեց, որ չէ։ Դա շատ կարևոր փոփոխությունների ցուցիչ է, ես վստահ եմ, որ դրան նպաստել է նաև մեր շարժման շունչը։ Մաղթում եմ, որ Փարաքարի և Գյումրու շունչը ցուցիչ լինի մեր ժողովրդի համար, որ այս մարդկանց հեռացնելն անհնար չէ, անհրաժեշտ է։ Ուզում եմ բոլոր թեկնածուներին շնորհավորել, մաղթել, որ գործի իմաստությունն ու ընդհանուր շահը, ոչ թե անձնականը։ Շատ տպավորիչ էր, թե ինչպես էին Փարաքարում տոնում, ես հավատում եմ, որ տոնում էին ոչ միայն պարոն Վալոդիային շուրջ հավաքված մարդիկ, այլ մարդիկ իրապես ուրախանում էին»,–ասաց Բագրատ Սրբազանը։











