NEWS.am-ը սկսում է նոր հաղորդաշար. լրագրող Ազա Բաբայանը զրուցելու է հասարակական-քաղաքական գործիչների, գործարարների հետ։
Հաղորդաշարի առաջին հյուրը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է։
Զրույց այն բարդ մարտահրավերների մասին է, որոնց այժմ բախվում է Հայաստանը։ Արա Աբրահամյանը նշում է՝ քաղաքականության զբաղվելու ցանկություն չունի, բայց ունի ծրագիր, որով, համոզված է, հնարավոր է դուրս գալ ճգնաժամային այս վիճակից։











