Այո, Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը քննարկվում է «Սուրբ Գրիգոր» լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Նարեկ Զեյնալյանը նշանակվելու է այդ ԲԿ-ի տնօրեն:
Մինչ այդ նա նշել էր, որ ոչ միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, այլ նաև մի քանի ԲԿ-ներում առաջիկայում տնօրենների փոփոխություն է լինելու: «Կարծում եմ՝ եկել է ժամանակը լրիվ նոր էտապներով զարգացման ուղիներ գտնելու»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Նարեկ Զեյնալյանը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր էր, նաեւ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահը:
Նա հրաժարակն տվեց Հովիկ Աղազարյանի եւ ՔՊ այն ժամանակվա նախագահ Արգիշտի Քյարամյանի միջեւ միջադեպի շրջանակներում, քանի որ ինքը այդ առնչությամբ կոպիտ ձեւով քննադատել էր Քյարամյանի վարքը:











