Հարցիս պատասխանը կտան՝ կտան, չեն տա՝ կջարդեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության շենքի մոտ հայտարարեց քաղաքացիներից մեկը:
Ոստիկանները նրոն հորդորում էին, որ հեռանա կառավարության շենքի մուտքի մոտից եւ մի փոքր հեռվում կանգնի, սակայն նա չէր հեռանում:
«Ջարդելով հարց չի լուծվի»,-ասաց ոստիկաններից մեկը, ինչին տղամարդը արձագանքեց. «Հենց ջարդելով է լուծվում հարցը: Ես իրեն ասել եմ՝ ֆիզիկական հաշվեհարդար եմ տեսնելու: Իմ վիճակն առանց էդ էլ լավ չի, փողոցում եմ մնացել: Խի՞ պետք ա ես փողոցում ապրեմ, ուսապարկերը արժանապատիվ ապրեն: Զոհվածների ընտանիքներն էլ պետք է լավ ապրեն, անձեռնմխելին հենց իրենք են»:
Այդպես էլ հայտնի չդարձավ, թե ինչ պահանջ ուներ քաղաքացին:











