Այսօրվա Արցախ աշխարհը չկա, Տավուշի գյուղերում գիտեք՝ ինչ է կատարվում, Հայաստանի տարածքից 280 քառակուսի կիլոմետրի վրա թուրքը նստած է, դիրքավորված է լեռներում, Իշխանասարում, Ջերմուկի լեռներում, Վարդենիսում, սա է վիճակը: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, Կառավարության շենքի դիմաց արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են, որ արցախցիները չեն կարող իրենց հրաժարականը պահանջել, քանի որ իրենք չեն ընտրել ՀՀ իշխանություններին, արցախցի տղամարդն ասաց. «Դա հայ ղեկավարի արտահայտություն չէ: Այսօր աշխարհի սուտասաների թագավորը մեր առաջնորդն է: Դա Հայաստանի Հանրապետության կառավարություն չի այնտեղ, այնտեղ պիտի գրված լինի՝ Ադրբեջանի, Թուրքիայի կառավարության մասնաճյուղ, ֆիլիալ: Կատարածուներ են իրենք, նրանք հայեր չեն, դրանք ծախու մարդիկ են: Թող գա ինձ բռնեն, ի՞նչ ունեմ կորցնելու, ինչ եղել է կորցրելու՝ կորցրել եմ:

Պիտի մեր ժողովուրդը համախմբվի, միանա, միակ փրկությունը, միակ ելքը իշխանափոխությունն է: Հերիք է, յոթ տարի խաբելով ապրում է»,-ասաց նա:

Նշենք, որ արցախցիներին հայսօր կանչել են կառավարություն, նրանց հետ հանդիպելու է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: