Ավելի քան 200 մարդու մասնակցությամբ ծեծկռտուք է եղել ԱՄՆ-ի ամենախոշոր առեւտրի կենտրոններից մեկում` Mall of America-ում, Մինեսոտայի Բլումինգթոն քաղաքում:

Ամեն ինչ սկսվել է կենտրոնի հարկերից մեկում` ռեստորանի միջանցքում: Ապա դեռահասները իսկական ճակատամարտ են սկսել Mall of America-ի միջանցքներում: Տասնյակ մարդիկ վազել են առեւտրի կենտրոնում, կոտրել ցուցափեղկերը եւ գողացել ապրանքները:

Star Tribune թերթի փոխանցմամբ, վաճառողների մի մասը փախուստի է դիմել:

Միեւնույն ժամանակ Բլումինգթոնի ոստիկանությունը հայտնել է, թե գողությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Ոստիկաններին եւ պահակներին միայն մեկ ժամ անց հաջողվել է վերահսկողության տակ առնել իրավիճակը: Ոստիկանությունը ձերբակալել է 10 դեռահասների անկարգություններին մասնակցելու համար: