Այս մարդիկ կառչել են այդ մեկ կտոր հույսին և մենք էլ նրանց հետ հավատում ենք, որ այդ լուսավոր օրը գալու է, որ մեր տղաները վերադառնալու են, բայց այս իշխանությունը անում է ամեն բան, որ նույնիսկ այս հույսը մարդիկ կորցնեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, կառավարության շենքի դիմաց անհետ կորած զինծառայողների բողոք լուռ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց նախկին հետախույց, «Համահայկական ճակատ» շարժման քարտուղարը:
«Ալիևն ամեն օր նոր մարտահրավեր է նետում: Եթե դուք տեսել եք, թե նրանց կամավորականների վեցամսյա վարժանքները ինչպես են տեղի ունենում, դա մի կատաստրոֆիկ պարապմունքներ են, ինչպես են նրանք պատրաստում, իսկ մեզ մոտ ինչ է կատարվում: Ի դեպ 2025 թվականին էլ արդեն 19 զորավարժություն է Ադրբեջանը պլանավորել, իսկ մենք ի՞նչ ենք անում։ Չեմ ուզում խոսել, ես նախկին զինվորականներ, որ խոսեմ, շատ բան եմ ասելու։ Պարզապես շատ հիասթափված եմ։ Ես ուզում եմ, որ մեր եղբայրները վերադառնան հայրենիք։ Մեր կարևոր խոսքը, որ այսօր ուզում ենք ուղղել բոլորին, հետևյալն է՝ Նույնիսկ մեկ հայ չպիտի մնա Բաքվի բանտում՝ շարքային զինվորից սկսած գեներալով վերջացրած։ Սա է։ Այս իշխանությունը վերջապես կամք ու արժանապատվություն պետք է ունենա, այս հարցին լուծում տալու»,-ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











