Սպիտակ արջուկ Սիկուն (գրենլանդերեն «Ծովային սառույց») նվաճել է հազարավոր օգտվողների համակրանքը ողջ աշխարհում:
RBC-ն հայտնում է, որ սկզբում գազանիկի նկարները իր կայքում զետեղել էր Դանիայի Վայրի բնության Սկանդինավյան այգին, ապա ինտերնետում հայտնվեց տեսագրությունը, որտեղ Սիկուն քնած է:
Արջուկը ծնվել է նոյեմբերի վերջին, բայց մի քանի օր անց պարզվել է, որ նրա մայրը բավարար կաթ չունի: Փոքրիկին մահ էր սպառնում են որոշել են նրան ձեռքով կերակրել: Մեկ ամիս կերակրվելուց հետո նա 2 կգ քաշ է ավելացրել եւ բացվել են աչքերը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Այժմ նա կշռում է 3,2 կգ, եւ այգու աշխատակիցները պնդում են, թե Սիկուն զարգանում է պատշաճ կերպով:











