Հավայան կղզիներում հանգստի ընթացքում Բարաք Օբաման կնոջ հետ ոչ պաշտոնական մթնոլորտում հանդիպել է այստեղ տեղակայված ամերիկյան զինծառայողների հետ: Լուսանկարվելու ընթացքում Օբաման հաճույքով նկարվել է մի փոքրիկի հետ:

Տղան հետաքրքրվել է սեւամորթ քեռու սպիտակ ժպիտով եւ իր հինգ մատները մտցրել նրա բերանը: Օբաման ժպտացել եւ կատակել է, թե երեխային իր մեծ քիթն է դուր եկել: Մյուսներն էլ նշել են, որ կապիտանի Գրեգ Վագների 8 ամսական որդին` Քուփեր Ուոլլ Վագները պարզապես ատամնաբույժ է ուզում դառնալ: